Մարտի 10-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «Ռուս-հայկական ստեղծագործական կամուրջ» նախագծի անդրանիկ համերգը: Շերեմետևյան պալատում կայանալիք միջոցառումը կրում է «Սրտի խորքից» խորագիրը:
Համերգին կմասնակցեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Սանկտ Պետերբուրգի Ն. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն ու շրջանավարտները: Երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես նախագծի ղեկավար, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Սոֆյա Միքայելյանի, այնպես էլ Մերի Դոլմազյանի ստեղծագործությունները: